Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
30.04.2013 | 01:48

Անզգամն ասաց իր սրտում, թե` «Աստված չկա»։ Ապականվեցին ու պղծվեցին իրենց անօրենության մեջ, և չկա մեկը, որ բարություն գործի։ Աստված երկնքից նայեց բոլոր մարդկանց որդիներին` տեսնելու, թե կա՞ մի իմաստուն, որ Աստծուն է փնտրում։ Բոլորը միասին խոտորվեցին և անպետք դարձան։ Բարություն անող չկա, չկա նույնիսկ մեկ հոգի։ Ինչպե՞ս չեն գիտակցում բոլոր նրանք, որ անօրենություն են գործում, նրանք, որ խժռում են իմ ժողովրդին իբրև կերակրահաց և չեն դիմում Աստծուն։


Սաղմոսներ 52. 1-5

Դիտվել է՝ 2203

Մեկնաբանություններ